ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին Կազանում՝ Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում՝ հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը։
Հանրապետական դատախազությունը 2014-ի հոկտեմբերի 6-8 տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանից մեկնել է Ինդոնեզիա։ Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Էրդողանն ամփոփել է չինական այցի արդյունքները։
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակում են գործել Թուրքիայի երկաթգծերի նկատմամբ։
Հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած միավորմանը անդամակցի ՀԺԿ-ն, որ ՀԱԿ դաշինքի լուծարումից և ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո միակ կուսակցությունն է, որը շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ:
ԱՄՆ ռազմական նավատորմը պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը հետ կանչել Պարսից ծոցում գտնվող իր ավիակիները՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Ադանայում ոստիկանության շենքի վրա հարձակման հետևանքով երկու թուրք ոստիկան է սպանվել և PKK-ի երկու զինյալ։ Այժմ ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու այլ PKK-ականի։
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ անցյալ տարվա հունիսին Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարացման որոշմանը՝ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...